Լրահոս
17:45
28.04.23
225

Բայդենն անսպասելիորեն հայտնվել է The Late Late Show-ի վերջին դրվագում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նկարահանվել է ամերիկյան ամենահայտնի երեկոյան թոք շոուներից մեկի՝  The Late Late Show-ի վերջին դրվագում: «Tert.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ նախագահը չի գնացել հաղորդավար Ջեյմս Քորդենի տաղավարը, փոխարենը նկարահանող խումբն է գնացել Սպիտակ տուն:

Իր խոսքում նախագահը շնորհակալություն է հայտնել 44-ամյա Քորդենին այն ամբողջ ուրախության համար, որ նա պարգևել է ամերիկյան ընտանիքներին: Նա նաև շնորհավորել է Քորդենին ութ տարում 1200 թողարկում նկարահանելու կապակցությամբ:

Ընդորում, Բայդենի հայտնվելը վերջին թողարկման մեջ անակնկալ է եղել Քորդենի համար, ինչը երևում է նրա դեմքի արտահայտությունից, երբ ԱՄՆ նախագահը տեսաուղերձով դիմում է նրան:

«Մենք քեզ կկարոտենք, ընկեր։ Չեմ համբերում տեսնելու, թե ինչ ես անելու հետո», - եզրափակել է Բայդենը:

Բացի այդ, ահողրդման ժամանակ ցուցադրվել է նախորդ տարի Սպիտակ տանը The Late Late Show-ի նկարահանումներից կադրեր:

Հիշեցնենք, որ Քորդենը հայտնել էր The Late Late Show-ից հեռանալու մասին: