Լրահոս
Հասարակական
16:45
30.01.25
569

Բախվել են Tesla-ն, BMW-ն և Nissan-ը. BMW-ն կոտրել է արգելապատնեշներն ու մասամբ կախվել ձորակը

Img default alt hy

Այսօր՝ հունվարի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:25-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի թևեր»-ի հարևանությամբ բախվել են «Tesla», «BMW» և «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

«BMW»-ն, որը կայանված է եղել ճանապարհի թույլատրելի հատվածում, «Tesla»-ի բախման հետ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և մասամբ կախվել ձորակում, իսկ «Tesla»-ն հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում: 

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը: