Լրահոս
Հասարակական
11:00
07.02.26
141

Բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ 4 վիրավորներից 2-ը անչափահասներ են

Img default alt hy

Փետրվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Գուգարք գյուղում բախվել են 29-ամյա Նվեր Ս․-ի վարած «Opel» մակնիշի և 34-ամյա Դավիթ Ա․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Դավիթ Ա․-ն և նրա 3 ուղևորները, որոնցից 2-ը՝ անչափահաս են, տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորների ինքնությունը։