Լրահոս
Հասարակական
17:15
05.06.22
268

Բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կա 3 վիրավոր

Img default alt hy

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 23-ամյա Մանվել Հարոյանի վարած Opel մակնիշի և 25-ամյա Վահե Հակոբջանյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Mercedes-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 26-ամյա Դ. Ե.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: 

Վթարի փաստով Գ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: