Լրահոս
Հասարակական
13:07
12.10.22
92

Բախվել են Kia Optima-ն ու Opel Astra-ն․ ամուսիններն ու նրանց 2 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

Img default alt hy

Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։15-ի սահմաններում Դալար գյուղի Կոմիտաս և Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 69-ամյա Վանիկ Մ․-ի վարած  Kia Optima մակնիշի և 44-ամյա Գուրգեն Հ․-ի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գուրգեն Հ․-ն, նրա ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ 37-ամյա Անժելա Մ․-ն , 10-ամյա Սիրանույշ Հ․-ն և 3-ամյա Գոռ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։  

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներն ընտանիքի անդամներ են՝ ամուսիններ և նրանց երեխաները։