Լրահոս
Հասարակական
17:10
08.10.22
145

Բախվել են Infiniti-ն ու ГАЗ 53-ը․ կա վիրավոր

Img default alt hy

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ հոկտեմբերի 6-ին Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։

Այդ օրը, ժամը 18։30-ի սահմաններում Արարատ գյուղի Գրիբոյեդովի փողոցում բախվել են նույն գյուղի բնակիչներ 43-ամյա Գարիկ Գրիգորյանի վարած ГАЗ 53 մակնիշի և 32-ամյա Վարդան Ղազարյանի վարած Infiniti մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Infiniti-ի ուղևոր՝ Արարատ քաղաքի բնակիչ 20-ամյա Սամվել Դավթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։