Լրահոս
Միջազգային
15:48
06.05.23
114

Բախմուտում կռվող ուկրաինացիներին ԱԹՍ-ներ են մատակարարել

Բախմուտում կռվող ուկրաինացիները վերջին օրերին շատ լավ զինվել են, նրանց մատակարարվել են մեծ քանակությամբ անօդաչու թռչող սարքեր: Բայց չնայած դրան՝ ուկրաինական բանակը օրական 4-ից 5 հարյուր զինվոր է կորցնում միայն Բախմուտում, հավատացնում է ռուսական կողմից կռվող «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը: 

Նա երեկ սպառնացել է Ռուսաստանի պաշտպանության նախարարին ու զինուժի գլխավոր շտաբի պետին: