Լրահոս
Սպորտ
19:00
23.10.22
122

«Բարսելոնան» հրաժեշտ կտա 4 ավագներին

Img default alt hy

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» ղեկավարությունն ու մարզչական շտաբը որոշել են հաջորդ ամռանը հրաժեշտ տալ թիմի վետերաններ, իսպանացի խաղացողներ, թիմի ավագներ Սերխիո Բուսկետսին, Ժերար Պիկեին, Սերխի Ռոբերտոյին և Ժորդի Ալբային, Sport.news.am-ի փոխանցմամբ՝ հաղորդում է ESPN-ը։

Բուսկետսի և Ռոբերտոյի պայմանագրերն ավարտվում են հաջորդ ամռանը և չեն երկարաձգվի։ Սերխիո Ռոբերտոն, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի հյուսիսամերիկյան ՄԼՍ։ Պիկեն ու Ալբան դեռ երկու տարվա պայմանագրեր ունեն, սակայն դուրս են մնացել հիմնական կազմից և ստանում են բարձր աշխատավարձ։ Նրանց տրանսֆերները կհանվեն վաճառքի։

Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում «Բարսելոնան» հոկտեմբերի 23-ին կընդունի Բիլբաոյի «Աթլետիկին»։