Լրահոս
Քաղաքական
13:48
06.05.23
119

Բաքվի պահանջած գյուղերի վերաբերյալ «տարբեր պատկերացումներ կան» Հայաստանում. ԵՄ հատուկ ներկայացուցիչ

 

Եվրամիությունում կարծում են, որ Ադրբեջանի պահանջած գյուղերի պատկանելիության վերաբերյալ Հայաստանում նույնպես տարակարծություն կա: Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ պատասխանելով հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Եվրամիությունը այն պահանջների նկատմամբ, որոնք հակասում են Հայաստանի տարածքային ամբողջականությանը: