Լրահոս
Արցախ
22:19
16.05.23
174

Բաքվի լկտիությունը՝ «Կարմիր խաչի» նկատմամբ. Ստեփանակերտի գրասենյակը կփակվի՞

Ադրբեջանը աշխարհի միակ պետությունն է, որն արգելափակում է Կարմիր խաչի ազատ տեղաշարժը, արձանագրում է Արցախի օբուդսմենը: Երկու շաբաթից ավելի է՝ միջազգային կազմակերպության մեքենաները դադարել են Արցախից Հայաստան հիվանդներ տեղափոխել, դեղեր մատակարարել Արցախ: Ադրբեջանը պահանջում է, որ մեքենաները կանգնեն Հակարիի կամրջին դրված ապօրինի անցակետում, ստուգում անցնեն: