Լրահոս
Տարածաշրջան
19:35
25.05.22
193

Բաքուն շտապում է. հայերեն խոսող Մուստաֆաևն ու Հայաստանի փոխվարչապետը գծում են պետական սահմանը

Հայ-ադրբեջանական սահմանի զատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների կազմերն ուսումնասիրելուց հետո ընդդիմադիրները տպավորություն են ստացել, որ այդ հանձնաժողովները ոչ միայն երկու պետությունների սահմանն են գծելու, այլև Երևան-Բաքու խաղաղության պայմանագիրն են կազմելու:

Իսկ հայախոս ադրբեջանցուն հանձնաժողովի նախագահ նշանակելը Ադրբեջանի ձեռագիրն է, որը նորություն չէ իշխանություն եղած ընդդիմադիրների համար։ Ալիևի կազմած հանձնաժողովը ղեկավարում է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, որը ծնվել է Նոյեմբերյանի Ջուջևան գյուղում: