Լրահոս
Քաղաքական
00:06
15.05.25
186

Բաքուն Եվրոպայում կրկին բարձրացնում է ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը

Img default alt hy

Ադրբեջանական կողմը պատրաստ է շարունակել երկխոսությունը Հայաստանի հետ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցերի շուրջ։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը՝ ելույթ ունենալով Լյուքսեմբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 134-րդ նստաշրջանում։

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նստաշրջանը տեղի է ունեցել Լյուքսեմբուրգում մայիսի 13-14-ը։

«Այս տարվա մարտին մենք ավարտեցինք խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները: Այժմ պայմանագրի ստորագրման հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելն է՝ Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնությունները վերացնելու համար, և նշվեել է հնացած և անգործունակ ԵԱՀԿ Մինսկի խմբի և համապատասխան կառույցների պաշտոնական լուծարման անհրաժեշտությունը: Ադրբեջանը պատրաստ է շարունակել երկխոսությունը երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող այս և այլ հարցերի շուրջ», -ասաց Մամեդովը: