Լրահոս
Տարածաշրջան
22:42
06.06.22
143

Բաքուն ձգտում է նավթ ու գազ հասցնել Եվրոպա Ռուսաստանի փոխարեն և «Զանգեզուրի միջանցքով»

Միացյալ Նահանգների՝ ռուսական գազի ու նավթի այլընտրանքի փնտրտուքները հասել են Բաքու: Ադրբեջանի մայրաքաղաքում ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետը ընդգծել է Ադրբեջանի դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության հարցում: Բաքուն էլ, Ռուսաստան-Արևմուտք լարվածությունից օգտվելով, իր գազի ու նավթի դիմաց Հին աշխարհամասին հրավիրում է ներդրումներ անել Արցախից օկուպացրած տարածքներում:

Փորձագետների կարծիքով՝ Արևմուտքն ամեն ինչ անում է տարածաշրջանից Ռուսաստանին մեկուսացնելու համար: