Լրահոս
Հայաստան
11:55
17.02.22
236

Բանակն այսօր ի վիճակի չէ ինքնուրույն պաշտպանել ՀՀ սահմանները և անվտանգությունը․ Ռոբերտ Քոչարյան

Img default alt hy

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս պահին մամուլի ասուլիսով է հանդես գալիս, որին կարող եք ուղիղ միացմամբ հետևել մեր կայքում։

Նախագահ Քոչարյանն այն կարծիքին է, որ բանակն այսօր ի վիճակի չէ ինքնուրույն պաշտպանել ՀՀ սահմանները և անվտանգությունը:

«Պատերազմից հետո ավելի քան մեկ տարվա ընթացքում չի արվել գրեթե ոչինչ բանակի մարտունակությունը և սպառազինության առումով հնարավորությունները վերականգնելու ուղղությամբ: Սա փաստ է: Եվ անցած տարվա նոյեմբերին Սիսիանի դեպքերը դրա վառ ապացույցն է: Իսկ վերջերս 300-400 դոլարանոց լրտեսների բացահայտումները խոսում են բանակի բարոյահոգեբանական վիճակի մասին»,- հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահը։

Բացի այդ, նրա տպավորությամբ, ՀՀ ներկա իշխանություններին մարտունակ բանակ պետք չէ։