Լրահոս
Քաղաքական
13:57
20.09.24
208

Բացարձակ ապաշնորհ դիվանագետի հայտարարություն. Զախարովան՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ի մասին

Img default alt hy

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեի՝ Երևանում արված հայտարարությանը, ըստ որի, Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ թշնամանք է դրսևորում և ցանկանում ճնշել․ 

«Բացարձակ ապաշնորհ դիվանագետի հայտարարություն։ Զարմանալի է, որ մեր դաշնակիցները, մեր եղբայրները, մեր հարևանները, գործընկերները, նկատի ունեմ Հայաստանի քաղաքական ղեկավարությնը, չեն արձագանքում այդ հայտարարությանը»,-նշել է նա։ 

Ըստ նրա, այդ գործիչը հերթական անգամ ցուցադրեց «իր ապաշնորհ լինելը, պատմություն չիմանալը, որն առաջին հերթին Հայաստանի նկատմամբ է անհարգալից վերաբերմունք»։

«Մենք տեսանք Փարիզում միջազգային միջոցառման ժամանակ խայտառակությունը։ Նման հայտարարությունների փոխարեն թող ուղղեն սեփական սխալները»,-ասել է Զախարովան։