Լրահոս
Հասարակական
21:20
18.02.22
198

Ազգային օրակարգ ստեղծելու առաջարկ՝ «պոպուլիզմի հրետակոծության տակ ապրող» Հայաստանում

 

Ավելի քան 3 տարվա պոպուլիստական հայտարարություններից հետո երկրորդ նախագահի երեքժամյա ասուլիսում հնչած աշխարհաքաղաքական ու ներքաղաքական վերլուծությունները չէին կարող բոլորի կողմից ադեկվատ ընկալվել:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը վստահ է, որ հասկացողը հասկացել է, թե ինչո՞ւ է, օրինակ, Ռոբերտ Քոչարյանն առաջարկել Հայաստանի նախագահի պաշտոնում հայ առաքելական եկեղեցու որևէ սրբազանի թեկնածություն առաջադրել, կամ ինչո՞ւ չի հայտարարել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում: