Լրահոս
Մամուլի տեսություն
09:48
07.12.24
233

«Ազգային առաջընթաց»-ը Տիգրան Ավինյանի պաշտոնանկության գործընթաց կսկսի. «Ժողովուրդ»

Img default alt hy

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որը ներկայացվածություն ունի նաև ավագանիում, քաղաքապետ Տիգրան Ավինյանի պաշտոնանկության գործընթացն է պատրաստվում սկսել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կուսակցության ղեկավար Հայկ Գրիգորյանը ավագանու անդամների հետ քննարկումներ է անցկացնում, որպեսզի անհրաժեշտ 33 ստորագրությունները հավաքեն՝ հարցը ավագանու օրակարգ մտցնելու համար:

«Ազգային առաջընթաց»-ից Պեդրո Զարոկյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասաց, որ եթե ավագանու անդամները համաձայնության գան, ապա հնարավոր է՝ տարեվերջյան նիստին հարցը օրակարգ մտնի: Բայց ավագանու անդամները, կարծես, չեն շտապում համաձայնություն տալ:

Մեզ հետ զրույցում Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն ասաց, որ նիստ են ունենալու և հարցը պետք է քննարկեն Հայկ Մարությանի հետ, միևնույն ժամանակ շեշտեց՝ պետք է գործընթացը սկսելուց առաջ ճիշտ հաշվարկներ անել, ռեսուրսները գնահատել:

Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն էլ նշեց՝ թող նախ «Ազգային առաջընթաց» կուսակցության անդամները իրենց ներսում վերջնական որոշում կայացնեն, բոլոր անդամները միանան նախաձեռնությանը, և նոր դիմեն մյուս խմբակցությունների անդամներին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: