Լրահոս
Քաղաքական
21:50
24.10.22
183

Ազատազրկում՝ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողությունների ու կոչերի համար. նախագիծ

Քաղաքացու խոսքը հանցավոր ճանաչելու և նրան քրեական պատասխանատվության ենթարկելու հերթական փորձ է համարում իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը արդարադատության նախարարության ներկայացրած օրինագիծը: Մինչև 15 տարվա ազատազրկում կսպառնա նրան, ով Հայաստանի ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողություններ կանի:

Նախարարության հրապարակած նախագծում չի բացատրվում, թե ինչ է նշանակում ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողություններ, արդյո՞ք Հայաստանի գյուղերը, ճանապարհները բանավոր պայմանավորվածությամբ Ադրբեջանին հանձնած, հայկական տարածքները ադրբեջանական համարած իշխանության ներկայացուցիչները նույնպես պատասխանատվության կկանչվեն: