Լրահոս
Քաղաքական
22:38
17.01.26
785

Կամ ժողովուրդն իր ապագան տնօրինելու իրավունքը կվերցնի իր ձեռքը, կամ այն կտնօրինի Թուրքիան և Ադրբեջանը․ Լևոն Քոչարյան

Img default alt hy

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը խմբակցության պատգամավորների հետ այցելել է Մարտունի և հանդիպել քաղաքացիների հետ։

«Այս ընտրություններով կամ ժողովուրդն իր ապագան տնօրինելու իրավունքը վերցնելու է իր ձեռքը, կամ մեր ժողովրդի ապագան տնօրինելու է Թուրքիան և Ադրբեջանը»,– ասել է նա հանդիպման ժամանակ։

Ավելի վաղ հայտնել էինք՝ «Հայաստան» խմբակցությունը հանդիպումների շարք է սկսել։ 

«Տպավորիչ հանդիպում ունեցանք Մարտունիում, շուտով կհանդիպենք մյուս բնակավայրերում՝ քննարկելու մեր մոտեցումներն ու անելիքները»,-  հայտնել է խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթեյանը։