Լրահոս
Հասարակական
21:38
30.01.22
252

Այգեվան գյուղի մանկապարտեզը հավասարեցվել է հողին. ոստիկանությունը պարզում է՝ ո՞ւր է կորել մանկապարտեզի ողջ գույքը

Img default alt hy

Ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ  Խոշբեկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 29-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների փաստով, հայտնում է «SHAMSHYAN.com»-ը։

Ոստիկանություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Այգեվան գյուղի  ԽՍՀՄ տարիներից կառուցված, սակայն չշահագործվող մանկապարտեզը քանդում են և «շինմատերիալը» անհայտ անձը կամ անձինք տեղափոխում են ինչ-որ տեղ:

Տեղում ոստիկանները կասեցրել են ամբողջովին քանդված մանկապարտեզի շինության քարերը տեղափոխելու գործընթացը:

Ոստիկանությունը պարզում է նաև,  թե ում հանձնարարականով է քանդված մանկապարտեզի «շինմատերիալը»  տեղափոխվում  ինչ-որ անհայտ տեղ:

Շամշյանի տեղեկություններով՝ մանկապարտեզը քանդում է նախկին գյուղապետը, քանի որ գյուղում կառուցելու են նոր մանկապարտեզ, սակայն  ոստիկանությունը ճշտում է նաև, թե մանկապարտեզի մեջ եղած գույքը ով կամ ովքեր են տարել և որտեղ է պահվում այն:

Կա վարկած, որ հնարավոր է՝ գույքը գողացել են: