Լրահոս
Հայաստան
12:37
17.02.22
277

Այդ մարդը ստում է․ Քոչարյանը հակադարձել և փաստեր է ներկայացրել ստամբուլյան փաստաթղթի վերաբերյալ

Img default alt hy

Ստամբուլյան փաստաթղթում Արցախի հարցի կարգավորման պարբերության մեջ ոչինչ չկա Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին։

Այս մասին ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նա, ըստ էության ու փաստարկված կերպով հակադարձեց ՀՀ իշխանությունների այն պնդմանը, թե 1999 թվականին Ստամբուլյան գագաթնաժողովի ընթացքում ընդունված փաստաթղթում ճանաչվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

«Մի մարդ, որը դեռ մեկ ճիշտ խոսք ասած չկա, արել է հայտարարություն, և ոչ մեկը չի փորձել կարդալ այդ փաստաթուղթը հասկանալու համար՝ այս մարդը հերթական անգամ ստում է, թե՝ գոնե մեկ անգամ իր ամբողջ կյանքում ճշտմարտությունն է ասել։ Ես այդ փաստաթուղթը ստորագրողն եմ եղել, այդ մարդը ստում է»,- հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը։

Նրա համոզմամբ, Ստամբուլյան փաստաթղթի ստորագրումը հայկական կողմի դիվանագիտական ամենից լուրջ հաղթանակներից մեկն է եղել այդ տարիների ընթացքում։

«Մարդկանց, որոնք հետաքրքվում են Արցախի հարցի կարգավորմամբ, ես կառաջարկեի կարդալ այդ փաստաթղթի առաջին 48 էջը»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։