Լրահոս
Հասարակական
20:52
11.10.22
281

Այդ կինը առաքելություն ունի. նա նոր արյունահեղություն է գուժում․ Կարինե Նալչաջյան

Img default alt hy

Հայաստանը գտնվում է հոգեբանական պատերազմի մեջ, իսկ հայ հասարակությունը հոգեբանորեն թիրախավորված է։ Երբ մարդիկ փորձում են ուշքի գալ, գիտակցել իրականությունն ու պայքարի կայծ առաջացնել, հայտնվում է Աննա Հակոբյանը և հաջորդ հարվածն է հասցնում։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ անդրադառնալով ՆԻկոլ Փաշինյանի տիկնոջ գործունեությանը։

Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը հերթական գրառումն է արել ու այս անգամ պատերազմի սանձազերծման մեղքը փորձել է բարդել հայ մայրերի ուսերին՝ մեղադրելով նրանց լռության ու իր, այսպես կոչված, «խաղաղության» օրակարգին սատար չկանգնելու մեջ։

«Մեղքի զգացումը ծանրագույն ապրում է, հատկապես, եթե այն ոչ ռացիոն է։ Մեղքի զգացման տարբեր դրսևորումներ կան, բարոյական է, երբ մարդն ինչ-որ բան է արել և մեղքի զգացում է ապրում, բայց նևրոտիզացիայի է տանում այն, երբ այդ զգացումն իռացիոնալ է։ Այս դեպքում, Աննա Հակոբյանը փորձում է սարսափելի մեղքի զգացում առաջացնել հայ մայրերի շրջանում։ Դա ծանրագույն հոգեբանական վիճակ է, որը գցում է մարդու ինքնագնահատականը ու զրկում է նրան իր կյանքը կազմակերպելու հնարավորությունից։ Աննա Հակոբյանը մարդկանց մեղադրում է իրենց զավակների արյան մեջ»,-բացատրում է հոգեբանը՝ հավելելով, որ միևնույն ժամանակ, Աննա Հակոբյանը փորձում է վարկաբեկելով իրար դեմ հանել հայ կանանց։

«Սա տեխնոլոգիա է, նա հարված է հարցնում , առհասարակ, հայ կնոջ կերպարին, նա հեգնանքով է օգտագործում «առյուծածին»բառը։ Այս կորուստն ու արյունը իրենք են բերել, ինչի մասին իր ամուսինը բաց տեքստով է ասում, բայց մենք տեսնում ենք բացարձակապես մեղքի ու պատասխանատվության զգացում չունեցող մեկին, որը այդ պատասխանատվությունն ուղղում է մեր հասարակության կանացի կեսի վրա»։

Կարինե Նալչաջյանի խոսքով, կանայք՝ հանուն խաղաղության գացղափարը ԱՄՆ-ի ՄԶԳ-ի ծրագրերի բաղադրիչներից է, որոնք իրականացվում է ամբողջ աշխարհում։ Դա, հոգեբանի խոսքով, ընդունված տեխնոլոգիա է, բայց ճշմարտություն է այն, որ թշնամիներով շրջապատված պատերազմող երկրում պացիֆիստական քարոզը հասարակությանը բթացնելու քաղաքականություն է։

«Մարդիկ կորցնում են ռեալության զգացողությունը և դառնում են ուղղակի մատաղացուներ։ Մենք պետք է իրադարձությունները վերլուծենք՝ 2018 թվականից ի վեր և կտենսնք, որ այդ կինն առաքելություն ունի , նա օգտագործվող գործիք է։ Թշնամին աչալուրջ է, հենց որ տեսնում է՝ ժողովուրդը վերականգնվելու նշաններ է ցույց տալիս, գիտակցությունն ազատագրելու նշաններ է ցույց տալիս, հերթական դոզան է մատուցում»,-ասում է Նալչաջյանը։


Միևնույն ժամանակ, հոգեբանն արձանագրում է, որ հասարակության աչքին գառան դիմակի տակ թաքնված գայլի կերպարը մեծապես բացահայտված և նման քարոզչությունը գուցե որոշակի կերպով ազդի սգակիր մարդու վրա, իսկ հիմնականում այդ ազդեցությունն ուժեղ է, այսպես կոչված, հեղափոխության էյֆորիայից դուրս չեկած հատվածի վրա, որոնց մասնագետն անվանում է հոգեբանական չվերականգնվող զոհեր։

«Ցանկացած հասարակության ու մեր ազգային մշակույթում կնոջ կերպարը, մոր կերպարը շատ ամուր է, կարևորագույն կերպար է, Նժդեհը պատահականորեն չի ասել, որ ազգերի ապագան մայրերի ձեռքերում է։ Աննա Հակոբյանը փորձում է հարվածել այդ կերպարին՝ վարկաբեկելով հայ մորը, և չգիտես ինչու, նաա արհեստականորեն , հեղինակություն լինելու հավակնություններ է ներկայացնում, որովհետև հասարակությունն ականջալուր է լինում հեղինակավոր մարդկանց»,-շարունակում է հոգեբանը։

Անդրադառնալով Աննա Հակոբյանի լեքսիկոնին, մասնավորապես, իր տեքստում «հայ կանանց մեռելային լռութուն» ձևակերպմանը, որին, ըստ Փաշինյանի տիկնոջ, հանդիպեց իր արշավն ու տապալվեց՝ մասնագետը նկատում է՝ իրենց բնորոշ է այդ մահաբեր, մեռելային լեքսիկոնը։ «Իրենք յուրահատուկ մեռելասիրություն ունեն, հիշենք, ի վերջո դա դագաղների հեղափոխություն էր, իրենք դագաղներով եկած մարդիկ են, իրենք մահվան սիմվոլիկայով են եկել և իրենք մահ են բերել։ Հիմա էլ ես սա գնահատում եմ շատ վտանգավոր ու հեռահար նպատակ հետապնդող քայլ, այն առումով, թե ինչ է մեզ սպասվում։ Նա այս արյան ու կորստի ամբողջ պատասխանատըվությև սրանով նա նոր արյունահեղություն է գուժում»։

Կարինե Նալչաջյանը նաև նկատում է՝ մինչև Աննա Հակոբյանն իր պացիֆիստական օրակարգով այս ու այնտեղ էր շրջագայում և ծիծաղի առարկա դառնում, մեր թշնամիների կանայք իրենց ամուսինների կողմին կանգնած իրենց երկրի պետական շահն էին առաջ տանում։

Աղբյուր` Փաստինֆո