Լրահոս
20:35
14.01.23
112

Ախուրյան գյուղում այրվել է անասնակեր

Img default alt hy

Հունվարի 14-ին` ժամը 15:18-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան գյուղի Պարույր Սևակի փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:28-ին, մարվել՝ 15:43-ին: Այրվել է մոտ 30 հակ անասնակեր։