Լրահոս
Հասարակական
14:57
07.06.22
445

Ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված զինծառայողներից մեկն ունի կողի կոտրվածք

Img default alt hy

Առողջապահության նախարարի նախկին խորհրդական, Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վայոց ձորի մարզում այսօր տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 11 զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց. նրանցից մեկը կողի կոտրվածք ունի, մյուսների վիճակը բավարար է, հիմնականում քերծվածքներ են ստացել: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան-Մեղրի ավոտճանապարհին այսօր՝ հունիսի 7-ին, պաշտպանության նախարարության Կամազ մակնիշի ավտոմեքենան անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է։