Լրահոս
Աշխարհ
15:45
05.06.22
234

Ավտովթար՝ Կուբանում. մահացել է 4 մարդ, 11 մարդ դեռևս հիվանդանոցում է

Img default alt hy

Հունիսի 4-ի առավոտյան Կուբանի Տեմրյուկի շրջանի Գոլուբիցկայա ստանիցայում ավտոբուս է վթարվել. 4 մարդ մահացել է, 19 մարդ վնասվածքներ է ստացել, «News.am»-ի փոխանցմամբ՝ տեղեկացրել է Կուբանի Новости-ն։

Տեղեկացվել է, որ երթուղային ավտոբուսի վարորդը գլուխ չի հանել մեքենայի կառավարումից, դուրս է եկել ճանապարհից և բախվել ծառին։

Տեմրյուկի կենտրոնական շրջանային հիվանդանոցում ՃՏՊ-ից տուժած 11 մարդ կա։ Նրանցից երեքը վերակենդանացման բաժանմունքում է: