Լրահոս
Հասարակական
11:00
05.06.22
353

Ավտովթար՝ Դավիթաշեն թաղամասում․ տուժածը հոսպիտալացվել է

Img default alt hy

Հունիսի 4-ին՝ ժամը 21։57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած։ Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։