Լրահոս
Հասարակական
11:21
24.05.22
161

Ավտովթար՝ Արարատի մարզում. 27-ամյա վարորդը Kia-ով հայտնվել է դաշտում. կան վիրավորներ

Img default alt hy

Մայիսի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում  Շիրակի մարզի բնակիչ, 27-ամյա Վ. Ադամյանը իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց  և հայտնվել դաշտում: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Ադամյանը, վերջինիս ուղևորներ, Շիրակի մարզի բնակիչներ, 29-ամյա Ռ. Ադամյանը, 29-ամյա Ս. Հակոբյանն ու 27-ամյա Ն. Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն: 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը: