Լրահոս
Հասարակական
23:59
23.10.22
1 031

Ավտոտնակում հայտնաբերվել է գլխի շրջանում հրազենային վնասվածքով տղամարդու դի

Img default alt hy

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15․50-ի սահմաններում Վանաձորի շտապօգնության կայանից Ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Սուխումի փողոց, որտեղ շենքերից մեկի հարևանությամբ գտնվող ավտոտնակում հայտնաբերել են տղամարդու դի։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Հարությունյանի գլխավորությամբ։ 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Վանաձորի բնակիչ, 42-ամյա Երվանդ Խ․-ն էր։ 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ գլխի աջ կողմի շրջանում առկա է վնասվածք։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ զննությամբ դիակի ձախ կողմում, ծնկի կողքին ընկած, հայտնաբերվել է փայտե ինքնաշեն ատրճանակի նմանվող առարկա։