Լրահոս
Տնտեսական
23:45
06.06.22
206

Ավտոմեքենաների գինը կարող է բարձրանալ. անկանխիկ առքուվաճառքը հարվածելու է ավտոներկրողների գրպանին

 

«Հուլիսի մեկից ավտովաճառքը անկանխիկով», կառավարության այս որոշումը տասնյակ հարցեր է առաջացրել մեքենայի առքուվաճառքով զբաղվողների մոտ: Հայկական ավտոշուկայում վաճառվող մեքենաները հիմնականում Վրաստանից են, որի հետ առևտուրը դոլարով է: Ավտոներկրողներն ահազանգում են, որ փոխարժեքի տատանումների պատճառով շահույթը պակասելու է, կամ էլ մեքենաների գինն է բարձրանալու: