Լրահոս
Հասարակական
10:04
08.02.23
93

Ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտ 5 մետր խորությամբ ձորակը

Img default alt hy

Փետրվարի 7-ին, ժամը 23:53-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Կարմիրգյուղ ավտոճանապարհի 1-ին կմ-ին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտ 5 մետր խորությամբ ձորակը, տուժածներ չկան. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները հատուկ տեխնիկայի (վերամբարձ կռունկ) օգնությամբ ձորից դուրս են բերել «ZIL -130» մակնիշի ավտոմեքենան։