Լրահոս
Քաղաքական
18:10
08.10.22
106

Ավինյանը հանդիպել է Աջափնյակի բնակիչներին

Img default alt hy

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Աջափնյակ վարչական շրջանի բնակիչներին: Այս մասին Ավինյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Յուրաքանչյուր համայնք ու թաղամաս ունի իր սեփական խնդիրները, որոնք պետք է նախ գույքագրվեն և, իհարկե, ստանան համապատասխան լուծումներ»,-նշել է փոխքաղաքապետը:

Նրա խոսքով՝ բնակիչների մտահոգությունների շրջանակը հիմնականում վերաբերել է քաղաքաշինական և կոմունալ խնդիրներին, որոնց հասցեագրումը Աջափնյակ համայնքն ու բուն Երևանը դարձնելու է քաղաք՝ մարդկա՛նց համար: