Լրահոս
Տարածաշրջան
23:07
10.02.23
157

Ավերակների մեջ սպասում են հարազատներին՝ ողջ-մեռած. Սիրիայի նախագահը 4 նահանգ աղետի գոտի է հայտարարել

Աղետի գոտի դարձած Թուրքիայում ու Սիրիայում երկրաշարժերի զոհերի թիվը մոտենում է 22 հազարի: 3 հազարն անցնում է զոհերի թիվը Սիրիայում, որտեղ կարելի է արդեն օգնություն ուղարկել՝ առանց վախենալու ամերիկյան պատժամիջոցներից: 

Միացյալ Նահանգները կես տարով չեղարկել է Սիրիայի դեմ պատժամիջոցները: Երկրաշարժից 10 ժամ անց փլատակներում հայտնաբերված նորածնի վիճակը լավ է: Աղջնակին գտել էին մոր պորտալարից կպած: Ծննդաբերությունից հետո մայրը մահացել է: