Լրահոս
Իրավական
22:00
07.01.23
164

Ավազակության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում

Img default alt hy

Հունվարի 6-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 50-ամյա Ալբերտ Ա.-ն: Նա դեկտեմբերի 29-ից ՌԴ Մոսկվայի մարզի Նոգինսկի քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով:

Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։

Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: