Լրահոս
Քաղաքական
13:48
31.01.25
382

Ավագանու ընդդիմադիր անդամներին բռնի ուժով դահլիճից դուրս հանելով սրանք «վազում» են դեպի ԵՄ. Գեղամ Մանուկյան

Img default alt hy

Այ այսպես՝ բերետավորներով, բռնությամբ, Երեւանի ավագանու ընդդիմադիր անդամներին բռնի ուժով նիստերի դահլիճից դուրս հանելով սրանք «վազում» են դեպի Եվրամիություն, գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Ամեն տեղ ժողովրդին թալանելով, թալանի նոր միջոցներ հայտնագործելով, փորձում են փրկօղակներ գտնել ու դրա համար ընդդիմադիր ձայնը պետք է լռեցնեն ամենուր։

Մարդու իրավունքների, քաղաքական եւ քաղաքացիական ազատությունների պաշտպան կազմակերպություններ, երկրներ, միջազգային կառույցներ... ու՞ր եք»։