Լրահոս
Հասարակական
19:52
25.05.22
674

Աթաթուրքի նկարով թուրքական բեռնատարը՝ Երևանում․ հայ հանրությունը վրդովված է

Img default alt hy

«Yerkir.am»-ը գրում է.

«Սոցցանցերում տեսանյութ է տարածվել, որում Հայոց ցեղասպանության գլխավոր մեղավորներից մեկի՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի պատկերով թուրքական բեռնատարը թուրքական դրոշի ֆոնին հանգիստ շրջում է Երևանի փողոցներով։

Տեսանյութը հարուցել է հայ հասարակության արդարացի վրդովմունքը, քանի որ նման նկարները Երևանի փողոցներում ուղղակի վիրավորական են ողջ հայության համար։ 

Բազմաթիվ օգտատերեր պահանջում են պատկան մարմիններից լուծել ցանկացած հակահայկական խորհրդանիշով մեքենաների ՀՀ տարածք մուտք գործելու թույլտվության հարցը»։