Լրահոս
Հասարակական
23:40
22.10.22
501

«Ատամ չունեմ, ցա՛վդ տանեմ, առաջ մեղրի կարասից էր ձենս դուրս գալիս». Չիվայի ձայնը

44-օրյա պատերազմի պատճառով Հայաստանի գլխովն անցածը հասել է նաև ծովից 1116 մետր բարձր գտնվող Չիվա գյուղ:

Չիվան Վայոց ձորի Արենի համայնքում է: Պատերազմից հետո գյուղի փողոցները հիմնականում դատարկ են:

Չիվայի սակավամարդ փողոցներում հուշեր են անցած երջանիկ տարիներից, երգեր՝ տարեցների շուրթերից: