Լրահոս
Հասարակական
22:25
18.02.22
245

Ասպրամ Կրպեյանն ընդգրկվել է ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում

Img default alt hy

Ասպրամ Կրպեյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ և գործընկերներ,

ցանկանում եմ տեղեկացնել, որ ընդգրկվել եմ ՀՀ ԱԺ Հայաստան-Ճապոնիա, Հայաստան-Մեծ Բրիտանիա, Հայաստան-Պորտուգալիա և Հայաստան-Կորեայի Հանրապետություն բարեկամական խմբերում։ Այսուհետև ակտիվ գործունեություն եմ ծավալելու նաև վերոնշյալ երկրներ խորհրդարաններում Հայաստանի հետ բարեկամական խմբերում ընդգրկված խորհրդարանականների հետ` hանուն ազատ, անկախ, միացյալ #հավերժականՀայաստան-ի։

Ձեր` Ասպրամ»,- գրել է պատգամավորը: