Լրահոս
Միջազգային
22:45
17.02.22
206

Աշխատում ենք, որ Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ չկիրառվեն․ Իտալիայի ԱԳ նախարար

Img default alt hy

Իտալիան միջազգային իրավունքի պահպանման կողմնակից է, բայց դիվանագիտություն է բանեցնում՝ Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառումից խուսափելու համար, հայտարարել է Իտալիայի ԱԳ նախարար Լուիջի Դի Մայո՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո, ճեպազրույցի ժամանակ։

«Բոլորս աշխատում ենք ճգնաժամը դիվանագիտական ճանապարհով լուծել, իսկ դա նշանակում է խուսափել ցանկացած տեսակի պատժամիջոցից»,- ասել է նա։

Լուիջի Դի Մայո հավելել է, որ Իտալիան Ռուսաստանին համարում է Եվրոպայի անվտանգության շուրջ երկխոսության մաս և երկու երկրների պատմականորեն լավ հարաբերությունները ծառայեցնում է այդ երկխոսության կայացման օգտին։