Լրահոս
Սպորտ
22:00
05.05.23
174

Արթուր Բազեյանը հաղթանակով մեկնարկեց բռնցքամարտի աշխարհի առաջնությունում

Img default alt hy

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Արթուր Բազեյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնության 57 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Բազեյանը մրցեց Իրանից Պուրյա Աբդուլմալեկիջեռաեի հետ: Հայ բռնցքամարտիկն առավելության հասավ 5:0 հաշվով:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականից իրենց մեկնարկային մենամարտերում հաղթել էին Ռաֆայել Հովհաննիսյանը և Հովհաննես Բաչկովը: Պայքարից դուրս էին մնացել Դավիթ Չալոյանը, Համբարձում Հակոբյանը, Բարեղամ Հարությունյանը, Ռուդոլֆ Գարբոյանը և Արթուր Ղազարյանը: