Լրահոս
Հասարակական
17:40
16.02.22
905

Արտաշատի ծննդատանը «փոքրիկ հսկա» է լույս աշխարհ եկել

Img default alt hy

Արտաշատի ծննդատանը «փոքրիկ հսկա» է լույս աշխարհ եկել։ Այս մասին տեղեկացնում են Արտաշատի ԲԿ-ից։    

«Oրը սկսում ենք բարի լուրով։  Արտաշատի բժշկական կենտրոնի ծննդատանը «փոքրիկ հսկա» է լույս աշխարհ եկել. 4 կգ 600 գ քաշով և 55 սմ հասակով տղան ընտանիքի առաջին երեխան է, ծնվել է բնական ճանապարհով: Ծնողները բնակվում են Արտաշատ համայնքի Բերդիկ բնակավայրում:

Փոքրիկին անվանակոչել են պապիկի պատվին՝ Հուսիկ:

Մեր փորձառու բուժաշխատողների շնորհիվ՝ ծննդաբերությունը հաջող է ընթացել, մայրն ու երեխան իրենց լավ են զգում և շուտով դուրս կգրվեն հիվանդանոցից»,- ասված է գրառման մեջ: