Լրահոս
Հասարակական
23:58
01.06.25
616

Արտակարգ դեպք՝ «Գազպրոմ Արմենիա»-ի Աշտարակի ԳԳՄ-ում. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցի թիվ 118 հասցեի բակում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը, «LADA Largus» մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհի դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է «Գազպրոմ Արմենիա» Աշտարակ ԳԳՄ-ին և մեքենան էլ այրվել է հենց իրենց աշխատավայրում։