Լրահոս
Քաղաքական
09:00
24.05.22
122

Արսենը անգամ ալկոհոլ չի օգտագործում, ուր մնաց՝ թմրանյութ․ Սոս Հակոբյան

Img default alt hy

Ինչպես արդեն հայտնել ենք Արսեն Նիկողոսյանի բնակարանի խուզարկությամբ թմրանյութ են փնտրում, գրել է «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը:

«Արսենը անգամ ալկոհոլ չի օգտագործում, ուր մնաց՝ թմրանյութ:

Ես միանգամից հասկացա ինչում է բանը. սրանք Արսենի համարձակության և վճռականության հետ առերեսվելով մտածել են, թե իրենք ինչ հոգեներգործուն նյութեր, թմրադեղեր և այլ խթանիչներ պետք է ընդունած լինեին, որ գոնե դրանց կեսը ունենային:

Ընկեր ջան, պինդ եղիր, շատ ավելի ստոր և ապօրինի քայլերը անգամ քեզ չեն կարող կանգնեցնել»: