Լրահոս
Առողջապահական
19:29
16.05.25
646

Առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնում 23 համարի ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների վիճակի մասին

Img default alt hy

Առողջապահության նախարարությունից հայտնում են․

«Այսօր Երևանում 23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վթարի հետևանքով նախնական տվյալներով տուժել է 8 քաղաքացի:

6 մեծահասակ տեղափոխվել է բժշկական կենտրոն, այժմ նրանք հետազոտությունների փուլում են:

2 անչափահասից մեկը հոսպիտալացվել է, մյուսը թեթև վնասվածք է ստացել, տրամադրվել է առաջին բուժօգնություն»: