Լրահոս
Իրավական
18:13
26.05.22
154

Արմեն Գրիգորյանին կալանավորելու որոշան դեմ այսօր վերաքննիչ բողոք է ներկայացվել. Ռուբեն Մելիքյան

Img default alt hy

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․

«Պրոդյուսեր, հանրային գործիչ Արմեն Գրիգորյանին կալանավորելու որոշման դեմ այսօր ներկայացվել է վերաքննիչ բողոք։ Բողոքով պնդում ենք, որ՝

1) Գրիգորյանին վերագրվող արարքը Քրեական օրենսգրքով որպես հանցանք նախատեսված չէ, ուստի բացակայում է «հիմնավոր կասկածը».

2) կալանավորման հիմքերը՝ փախուստի դիմելու, նոր արարք կատարելու և վարույթի նկատմամբ ապօրինի ներգործելու ռիսկերը, բավարար չափով հիմնավորված չեն.

3) Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը և նրա կալանավորումը կրում են քաղաքական ու խտրական բնույթ»։