Լրահոս
Իրավական
19:45
06.06.22
154

Արմավիրի բաժնի քրեական հետախույզները Շենավանում կանեփի բույսեր են հայտնաբերել

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հունիսի 2-ին ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Շենավան գյուղի 45-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պատրաստում, պահում և օգտագործում:

Նյութերի նախապատրաստման ընթացքում քրեական հետախույզները մեկնեցին Շենավան: Նշված տանը կից հողամասի զննությամբ հայտնաբերվեց կանեփի 210 բույս: Ըստ 45-ամյա տղամարդու՝ հայտնաբերվածն ինքն էր աճեցրել ու մշակել:

Նշանակվել է փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են։