Լրահոս
Իրավական
21:15
05.05.23
173

«Արմավիր» ՔԿ հիմնարկի ծառայողները կանխել են արգելված իրերի ներթափանցումը

Img default alt hy

2023 թվականի մայիսի 4-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները խուզարկության են ենթարկել դատապարտյալ Վ. Հ.-ի անվամբ բերված հանձնուքը:

Խուզարկությամբ հանձնուքում առկա հագուստի միջից հայտնաբերվել է 2 wi-fi սարք:

Նախաձեռնվել է համապատասխան վարույթ: