Լրահոս
Քաղաքական
11:07
05.12.24
154

Արգիշտի Մեխակյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ

Img default alt hy

Արգիշտի Մեխակյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ: Այս մասին կառավարության նիստի մեկնարկին տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Արգիշտի Մեխակյանը քաղաքական դաշտ է եկել 2018 թվականի հեղափոխությունից հետո։ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 6 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով։

2020 թվականի դեկտեմբերի 3-ին վայր է դրել պատգամավորական մանդատը։

2020 թվականի դեկտեմբերի 15-ին նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ։ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին ազատվել է պաշտոնից։

2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում գլխավորել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը Խոյ համայնքում և ընտրվել Խոյի համայնքապետ։