Լրահոս
Միջազգային
16:56
15.05.25
235

Արևմտյան երկրները չեն ցանկանում խաղաղություն Ուկրաինայում․ Լավրով

Img default alt hy

Վկայությունները ցույց են տալիս Ուկրաինայում խաղաղության եվրոպական մայրաքաղաքների դժկամությունը և, ըստ ռուսական տվյալների, նրանց կողմից Ռուսաստանի դեմ Եվրոպայի «մոբիլիզացումը» շարունակելու անհրաժեշտության քննարկումը, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Բազմաթիվ ապացույցներ կան այն մասին, որ ոչ Բեռլինը, ոչ Փարիզը, ոչ Բրյուսելը, և հատկապես Լոնդոնը ընդհանրապես ոչ մի խաղաղություն չեն ցանկանում Ուկրաինայում։

Նրանք որոշում են, որ քանի որ ԱՄՆ-ը հեռանում է ակտիվ աջակցությունից, որն, ի դեպ, կպրոյեկտվի նաև ՆԱՏՕ-ի վրա, ուրեմն Եվրոպան պետք է մտածի իր մասին։

Այս իրավիճակում, մեր տեղեկություններով, նրանք շարունակում են ուղիղ զրույցներ ունենալ միմյանց հետ՝ մենք չենք կարող դադարեցնել Եվրոպայի մոբիլիզացումը Ռուսաստանի դեմ»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Դիվանագիտական ​​ակումբի նիստում։