Լրահոս
Տնտեսական
20:45
29.01.25
1 362

«Արդշինբանկ ԲԲԸ լուծարվող բանկ»-ը որևէ առնչություն չունի «Արդշինբանկ» ՓԲԸ-ի հետ

Img default alt hy

Այսօր Կենտրոնական բանկը պետական գրանցումից հանել է դեռևս 2002 թվականին սնանկացած և 2003 թվականին լուծարված Արդշինբանկ ԲԱՑ բաժնետիարական ընկերությունը:

Սխալ ասոցիացիաներ առաջացնող լուրերը կանխելու նպատակով Արդշինբանկը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.

«Հայտնում ենք, որ Արդշինբանկ ՓԱԿ բաժնետիրական ընկերությունը շարունակում է գործել սովորական ռեժիմով, որևէ կապ չունի շուրջ 23 տարի առաջ լուծարված բանկի հետ և չի հանդիսանում այդ բանկի իրավահաջորդը:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սույնով պաշտոնապես հայտարարում ենք, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 29.01.2025 թվականի որոշմամբ նույն օրվանից գրանցումից հանված (գործունեությունը դադարեցված) «Արդշինբանկ ԲԲԸ լուծարվող բանկ»-ը որևէ առնչություն չունի «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության (գրանցման համարը՝ 83, գրանցման ամսաթիվը՝ 25.02.2003թ.) հետ և չի հանդիսանում վերջինիս իրավանախորդը:

Մամուլում տեղ գտած հաղորդագրություններն ապատեղեկատվություն են»: