Լրահոս
Արցախ
17:09
16.02.22
307

Արցախյան կողմը պարբերաբար բանակցում է ադրբեջանցիների հետ․ նոր մանրամասներ

Img default alt hy

Արցախի օկուպացված տարածքներում զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներ կատարելու համար ամեն օր բանակցություններ են տարվում ադրբեջանական կողմի հետ։

Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է Արցախի ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Առավոտյան ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանն այցելել է Շուշիի մուտքի մոտ, որտեղ ադրբեջանական կողմի հետ մշտապես անցկացվում են բանակցությունները։ Հերթական անգամ այն ապարդյուն է ավարտվել` ադրբեջանական կողմը դեռևս չի համաձայնվում, որպեսզի Արցախի օկուպացված տարածքում կարողանանք վերսկսել որոնողական աշխատանքները»,– նշեց Թադևոսյանը։

Նա հույս ունի, որ եղանակները տաքանալուն զուգահեռ, կհաջողվի արդյունքի հասնել ու կրկին վերսկսել աշխատանքները։

Հիշեցնենք, որ զինադադարից հետո` 2020 թվականի նոյեմբերի 13-ից առայսօր, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1710 աճյուն։